Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը պետք է ունենա պաշտպանական գծեր և արտաքին աշխարհի, այդ թվում՝ ՀՀ-ի հետ փոխկապակցվածության համակարգ»

Հուլիս 11,2020 11:39

Հուլիսի 10-ին ՀՀ անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը փոխարինում է 2007թ.-ին ընդունված ռազմավարությանը: Aravot.am-ն առանձնացրել է փաստաթղթի ուշագրավ հատվածներից: Մասնավորապես, «Արցախի անվտանգության ապահովում» խորագրի ներքո առանձնացված են հետեւյալ կետերը.

-Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրա­ռումը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն է:

-Վերջին 3 տասնամյակների ընթացքում Ադրբեջանը շարունակել է արդա­րացնել Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և Գանձակում հայերի հանդեպ իրա­գործված զանգվածային ջարդերը և հայատյաց քաղաքականությամբ խոչընդոտել է հաշտեցմանը:

-Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ ՀՀ-ն, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հար­կադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. ՀՀ-ն կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ:

-Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովա­նու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի կարգավիճակի և անվտանգության խնդիրները խաղաղ գործընթացի հիմքն են: Այս համատեքստում Հայաստանն անհրաժեշտ է համարում հակա­մարտության բոլոր կողմերի միջև անվտանգու­թյան և վստահության կառուցման միջոցներով խաղաղության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ջանքերը պետք է գործադրվեն հակամարտության բոլոր կողմերում հավասարապես:

-Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ առանց սահմանափակման և հար­կադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապա­հովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման: Արցախը պետք է ունենա անվտան­գության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր և արտաքին աշխարհի, այդ թվում՝ ՀՀ-ի հետ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկա­պակցվածության համակարգ։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետու­թյունների կողմից որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքնե­րից մեկը ճանաչված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմք է հանդիսա­նում Արցախի բնակչության համար՝ իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով բանակցությունների բոլոր փուլերում լիարժեքորեն մասնակցելու իր իսկ ճակատագրի որոշմանը:

-Ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխելու Ադրբեջանի փորձերը, հրադադարի պարբերական խախտումները և բանակցություններում առավելապաշ­տական մոտեցումները, նպատակ ունենալով պարտադրել Արցախին հրաժարվելու իր պետականությունից և լեգիտիմ իրավունքներից, խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը:

-ՀՀ-ն հետևողական ջանքեր է գործադրելու, որպեսզի Արցախի ազգաբնակչության վրա ամբողջությամբ տարածվեն և ճանաչվեն սեփական ճակատագիրը տնօրինելու, պետական կառուցվածքը, տնտեսական զարգացման ձևերն ու եղանակներն ազատորեն որոշելու, ինչպես նաև ժողովրդավարական ճանապարհով կառավարություն ընտրելու ժողովուրդների համընդհանուր իրավունքները:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031