Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՏԾՀԴ-ն հպարտ է, որ 2019 թ․-ն հենց Կարենին է շնորհել իր բարձրագույն ու ամենահեղինակավոր մրցանակը․ դաշինքի նախագահ Իվոն Չուի ցավակցական ուղերձը

Հուլիս 11,2020 11:25

Կարեն Վարդանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) անունից իր ցավակցությունն է հայտնել դաշինքի նախագահ Իվոն Չուն։

«Սիրելի՛ ընկերներ ու կոլեգաներ,

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) անունից անզոր եմ արտահայտելու այն խորին ցավը, որ զգացի մեր լավ ընկեր ու կոլեգա Կարեն Վարդանյանի մահվան լուրից։

Իմ անկեղծ ու խորին ցավակցությունն եմ հայտնում Կարենի ընտանիքին, սիրելիներին, ընկերներին ու կոլեգաներին։

Որպես Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) երկարամյա գործադիր տնօրեն՝ Կարենը համարվում էր «Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հայրը»։ Նրա նվիրումը սեփական երկրին, ՏՀՏ ոլորտին ու հատկապես երիտասարդներին ոգևորիչ էր, անջնջելի ու կհիշվի մեծ կարոտով։

WITSA-ն հպարտ է, որ 2019 թվականին հենց Կարենին է շնորհել իր բարձրագույն ու ամենահեղինակավոր՝ «WITSA’s Eminent Person’s Award» («Ականավոր անձանց մրցանակ»)  մրցանակը։ Այն շնորհվում է անհատների, ովքեր նշանակալի ներդրում ունեն մարդկության զարգացման գործում։ Նրա անունը կմնա պատմության մեջ մրցանակի այլ լուսավոր դափնեկիրների շարքում։

Կարենը մեծ մարդ էր ու հրաշալի, բարի անձնավորություն։ Նրա պակասը մեծապես զգացվելու է»։

«WITSA’s Eminent Person’s Award» հեղինակավոր մրցանակին Կարեն Վարդանյանից զատ տարբեր տարիների արժանացել են Նելսոն Մանդելան, Մայք Լազարատիսը, համացանցի ստեղծման ակունքներում կանգնած Ռոբերտ Խանն ու Վինտ Սերֆը:

Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքն ամեն տարի անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի հիմնադիրն է: ՏՏԾՀԴ-ի անդամներն են ավելի քան 80 երկրներ ու ասոցիացիաներ, որոնք կազմում են աշխարհի ՏՏ շուկայի ավելի քան 90 տոկոսը։

Կարեն Վարդանյանը կյանքից հեռացավ հուլիսի 10-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031