Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսության ճյուղերի անկման ներկա տեմպի հետեւանքով մենք կկորցնենք մոտ 1,5 մլրդ դոլար գումար. «Ազգ»

Հուլիս 11,2020 10:30
tntesakan ankum

Հայաստանն արդեն հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ: Վերջին երկու տարիների իշխանության իրականացրած քաղաքական ցնցումներին ավելացավ կորոնավիրուսը, որին մենք դիմավորեցինք առավել քան անպատրաստ: Արդյունքում, այս տարվա հինգ ամիսներին, միայն պաշտոնական վիճակագրության ցուցանիշներով, տնտեսական անկումը Հայաստանում կազմեց 3,9 տոկոս: Ակնհայտ է, որ տնտեսական ցուցանիշների վատթարացումը շարունակվելու է, իսկ մեր դրամական եկամուտները նվազելու են: Դիտարկենք, թե որքա՞ն կլինեն այդ կորուստները տնտեսական անկման ներկա տեմպի, մասնավոր փոխանցումների եւ օտարերկրյա ներդրումների նվազման ներկա ընթացքի պարագայում:

Ծառայությունների ոլորտում անկումը այս տարվա հինգ ամիսներին 4,2 տոկոս է կազմել: Տարվա վերջին այն էապես խորանալու է, քանի որ այստեղ են ընդգրկված նաեւ զբոսաշրջության ծառայությունները, իսկ այս ոլորտը կաթվածահար վիճակում է: Այդուհանդերձ, եթե չափազանց լավատես լինենք եւ ենթադրենք, որ անկումը պահպանվի ներկա տեմպով, ապա ամբողջ ճյուղում պակաս կստացվի մոտ 87 մլրդ դրամ կամ 180 մլն դոլար:

Շինարարությունում տարվա առաջին հինգ ամիսներին անկումը 26 տոկոս է: Եթե տարեկան ցուցանիշը պահպանվի, ապա շինարարության տարեկան ծավալը պակաս կլինի մոտ 113 մլրդ դրամով կամ մոտ 235 մլն դոլարով:

Մեր տնտեսության ամենամեծ ոլորտում՝ առեւտրում, այս պահի դրությամբ անկումն ավելի քան 10 տոկոս է: Դարձյալ եթե անկումն ավելի խորը չլինի, ապա մեր կորուստը առեւտրի ճյուղում կկազմի մոտ 325 մլրդ դրամ կամ 676 մլն դոլար:

Այսպիսով, ընդհանրացնելով վերոնշյալ գործոնները, փաստենք, որ Հայաստանի տնտեսության ճյուղերի անկման ներկա տեմպի, արտերկրից ստացվող մասնավոր փոխանցումների եւ օտարեկրյա ներդրումների նվազման հետեւանքով այս տարի մենք բոլորս կկորցնենք մոտ 1,5 մլրդ դոլարի մոտ գումար: Սա լավատեսական սցենարն է, բայց առավել հավանական է տնտեսական անկման խորացումը, որի հետեւանքով այս կորուստները կարող են ավելանալ եւս 1 մլրդ դոլարով: Այս թվերը նշանակում են, որ մենք բոլորս մեզ վրա զգալու ենք մեր եկամուտների նվազումը:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031