Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն և ԲԴԽ-ն դատավորներին ապահովագրել են պատասխանատվությունից. «Ա1+» (Տեսանյութ)

Հուլիս 10,2020 23:30
dat

Եթե տեսնեն` բարեվարքությունը չի առողջացնում դատական համակարգը, կփոխեն մայր օրենքը

Իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Նինա Կարապետյանցը կարծում է, որ իշխանությունները շատ շուտ մոռացան, որ հեղափոխական են։ Եվ դատական համակարգում վեթինգ կիրառելու մասին մեկ տարի առաջ ամենաբարձր մակարդակով տված խոստումը իրականություն չդարձրեցին:

Հիշեցնենք, որ անցած տարի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատական համակարգում անհրաժեշտ է կիրառել վեթինգ` ստուգել դատավորների ծագումնաբանությունը, քաղաքական կապերը, գույքի ու եկամուտների համապատասխանությունը: Վարչապետի այդ հայտարարությունից երկու օր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ու նրան կալանքից ազատել էր: Ն.Փաշինյանի կոչով մայիսի 20-ին անգամ շրջափակվել էին դատարանների ելքերն ու մուտքերը:

Բայց մեկ տարի անց իշխանությունները վեթինգի փոխարեն մշակեցին և  ընդունեցին Դատական օրենսգրքում և հարակից մի շարք օրենքում փոփոխություններ ու լրացումներ իրականացնելու մասին օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է ներդնել մեղմ բարեվարքության մեխանիզմները:

Այս դեպքում կարևորվելու են դատավորների և դատավորների թեկնածուների հայտարարագրերը, գույքի ու եկամուտների համապատասխանության հարցը:

Այդ փոփոխությունների համաձայն ստեղծվելու է դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, Ուսումնական հարցերի հանձնաժողով, ներդրվելու է Դատավորների թեկնածուների հավակնորդների ընտրության նոր մեխանիզմներ:

Այս գործընթացում կարեւորագույն դերերը վերապահված են երկու կառույցի՝ դատական ոլորտը վերահսկող՝ Բարձրագույն դատական խորհրդին եւ նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Այսուհետ դատավոր ընտրվելու համար էական է լինելու՝ ինչպիսի՞ն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդակցության եզրակացությունը՝ հավակնորդի բարեվարքության վերաբերյալ։

Իսկ ինչու իշխանությունները հրաժարվեցին վեթինգից: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատճառաբանում է, որ գործող Սահմանադրությունը չունի վեթինգի համար անհրաժեշտ կարգավորումները: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն էլ հավելում է, որ իրենք այդ հարցում ընդունել են Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունը, և բարեվարքության տարբերակն ընտրելու պատճառներից մեկն էլ դա է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031