Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցվել է որպես մզկիթ՝ զրկվելով թանգարանի կարգավիճակից: Այս մասին հաղորդում է Անադոլու գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պետական խորհրդի հաղորդագրությունը:
Ավելի վաղ Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր կառավարության 1935 թվականի՝ Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու որոշումը: Այս որոշումն էլ Թուրքիայի իշխանություններին օրինական հնարավորություն տվեց Սուրբ Սոֆիայի թանգարանը մզկիթ վերածելուն:
Դեռևս անցած տարի գարնանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սուրբ Սոֆիայի թանգարանի կարգավիճակը կարող է փոխվել՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:
Տարբեր երկրների կրոնական, քաղաքական գործիչներ քննադատել են թանգարանը մզկիթ վերածելու այս որոշումը: Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Անկարան իրավունք ունի փոխել տաճարի կարգավիճակն առանց մյուս պետությունների կարծիքը հաշվի առնելու:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ