Թուրքիայի փրկարար ծառայության աշխատակիցները շարունակում են որոնել Վանա լճում հունիսի 27-ին խորտակված նավը, որը ավելի քան 60 փախստական էր տեղափոխում լճի մի ափից մյուս ափը։
Հաղորդվում է, որ որոնողական աշխատանքների շրջանակներում այսօր՝ հուլիսի 10-ին, լճից դուրս են բերվել ևս 3 փախստականների դիերը։ Այսպիսով մինչ այս պահը գտնվել է խորտակված նավի անդամներից 17-ի դիերը։
Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Վանի նահանգապետարանը հայտնել էր, որ հայտնաբերվել է լճում խորտակված նավի վայրը, իսկ նավը խորտակվել է 107մ խորության վրա։
Հիշեցնենք, որ Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել էր հունիսի 27-ին։
Կարդացեք նաև
Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։ Ենթադրվում է, որ փախստականները Իրանի կողմից էին ապօրինի կերպով հատել Թուրքիայի սահմանն ու մտել Վանի նահանգ։
Աղբյուր` Ermenihaber.am/Evrensel.net