Ֆուտբոլի Իտալիայի «A» սերիայի 31-րդ տուրում «Ռոման» Հենրիխ Մխիթարյանի գոլի եւ գոլային փոխանցման շնորհիվ կամային հաղթանակ է տարել «Պարմայի» նկատմամբ եւ 51 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: Հայաստանի ազգային հավաքականի ավագը ճանաչվել է այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Վաղը «Ռոման» Իտալիայի առաջնության 32-րդ տուրում հյուրընկալվելու է «Բրեշիային»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ