Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական երկու հանդիպում կանցկացնի Երեւանում: ՀՖՖ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Ալբանիայի եւ Քուվեյթի ֆուտբոլային ղեկավարության հետ, ըստ որի հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի գլխավոր ֆուտբոլային թիմը նախ կհյուրընկալի Ալբանիայի ընտրանուն, ապա մեկ ամիս անց՝ նոյեմբերի 11-ին, կընդունի Քուվեյթի հավաքականին:
ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում Ալբանիան զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը, Հայաստանը՝ 102-րդը, Քուվեյթը՝ 147-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ