Այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և «Առինջ մոլում»: Ստուգայցերի ընթացքում «Առինջ մոլում» գտնվող շինանյութերի, հագուստի և տնտեսական ապրանքների վաճառքի կետերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու համար արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Առևտրի կետերում առկա թերությունները տեղում շտկվել են:
Շենգավիթ վարչական շրջանում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ էական խախտումներ չեն հայտնաբերվել:
Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: ՇՎՏՄ ներկայացուցիչների կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:
Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: Տեղում ստուգվում են պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը:
Կարդացեք նաև
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին