ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է վարձել մասնագետ, որը Հայաստանի կառավարությանը կօգնի պայքարել կոռուպցիայի դեմ: Այդ մասնագետը համագործակցելու է հանրապետության Արդարադատության նախարարության հետ և նպաստելու է բարեփոխումների առաջխաղացմանը: Այս մասին հաղորդում է Russia Today կայքը՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչության պայմանագիրը:
Ըստ տեղեկության՝ խորհրդականն աջակցելու է Հայաստանի կառավարությանը հակակոռուպցիոն նոր մարմիններ ստեղծելու գործում, իսկ այդ հաստատությունները հետաքննելու են կոռուպցիայի դեպքերը, կոռուպցիոներներին էլ ենթարկելու են պատասխանատվության:
Բացի այդ խորհրդատվություն է տրամադրվելու Հայաստանի իշխանություններին՝ իրավապահ ոլորտում բարեփոխումների իրագործման հարցերով: Այդ պաշտոնը զբաղեցնող անձը զբաղվելու է նաև ուսումնական այցերի, թրեյնինգների կազմակերպմամբ, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից իրականացվող ֆինանսական նախագծերի կառավարմամբ: Նշվում է, որ խորհրդականի հաստիքին կարող են հավակնել միայն ԱՄՆ քաղաքացիները:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ