Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռոբերտո Սպերանցա. «Դա արել եմ, որովհետև իտալացիները հսկայական զոհաբերություններ են կատարել վերջին ամիսներին, որոնք չեն կարող ի չիք դառնալ»

Հուլիս 10,2020 16:26

Ինչպես արդեն հաղորդել ենք, հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ Իտալիան արգելում է մի շարք երկրների քաղաքացիների մուտքը իր տարածք: Հայաստանից բացի՝ ցանկում են նաև Բահրեյնը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը:

Սա վերաբերում է ոչ միայն վերը նշված երկրների քաղաքացիներին, այլ նաև բոլոր նրանց, որոնք եղել են կամ տարանցիկ կանգառ են ունեցել տվյալ նշված երկրներից մեկում վերջին 14 օրերի ընթացքում: Նշվում է նաև, որ դադարեցվում են բոլոր չվերթները ինչպես ուղիղ, այնպես էլ տարանցիկ: Արգելքը կգործի մինչև հուլիսի 14-ը: Չի բացառվում, որ այն երկարաձգվի:

Որոշումը կայացվել է առողջապահության նախարարի կողմից մի շարք այլ նախարարությունների հետ կայացած քննարկումներից հետո: Իր տեսաուղերձում առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան նշել է. «Աշխարհով մեկ կորոնավիրուսի համաճարակը գտնվում է իր ամենածանր փուլում: Ստորագրել եմ մի հրամանագիր, որն արգելում է մուտքը և տարանցիկ կանգառը Եվրոպական միությունից դուրս գտնվող բազմաթիվ երկրներից: Դա արել եմ, որովհետև իտալացիները հսկայական զոհաբերություններ են կատարել վերջին ամիսներին, որոնք չեն կարող ի չիք դառնալ: Ծարավությունը կշարունակի գործել առավելագույն զգուշությամբ»:

Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031