Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՊԾ եւ ոստիկանության զորքերի ծառայողներն իրավունք չունեն վարչական ակտ կազմելու». Կոչուբաեւ

Հուլիս 10,2020 15:39

«Տուգանքների հարցում համակարգային խնդիրներ կան: ՊՊԾ գնդի ծառայողները, որոնք քաղաքացիների իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմել, դրանք վարչական վարույթների համար հանդիսանում են ոչ իրավաչափ մեկնարկ: Ոստիկանության այդ ծառայողներն իրավունք չունեն վարչական վարույթ հարուցելու եւ իրականացնելու»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով դիմակ չկրելու համար ոստիկանների կողմից քաղաքացիներին տուգանելու դեպքերին՝ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

«Սխալ հարուցված եւ սխալ իրավական հիմք ունեցող վարույթի վերջնարդյունքը՝ տույժը, տուգանքը, անվավեր վարչական ակտ է եւ ենթակա չէ կատարման»,-նշեց նա:

Բանախոսը տեղեկացրեց, որ քաղաքացին իրավունք ունի երկու ամսում բողոքարկել այդ վարչական ակտերը. «Կոչ եմ անում չվճարել տուգանքները, քանի որ դրանք պատշաճ վարչական ակտեր չեն: Կարող են հիմնավորումներ բերել, բայց ինձ համար գլխադասային փաստաթուղթն այս դեպքում ոստիկանության մասին օրենքն է, ըստ որի՝ ոստիկանն իր լիազորությունները կատարում է պաշտոնի համապատասխան, իսկ ՊՊԾ եւ ոստիկանության զորքերի ծառայողներն այն անձինք չեն, որոնք իրավունք ունեն կազմել վարչական իրավախախտման արձանագրություն եւ իրականացնել վարչական վարույթ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031