Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում, որն, ի դեպ, լուծարման գործընթացում է՝ գործունեությունը ժամանակավորապես է երկարացվել, արձանագրվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։
Վարակվել են ինչպես խնամքի կենտրոնում գտնվող երեխաներ, այնպես էլ աշխատակիցներ։ Նրանք, ընդհանուր թվով, մոտ 10-ն են:
Մենք մի քանի անգամ զանգահարեցինք տնօրեն Անահիտ Կարապետյանին, նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, նույնիսկ հաղորդագրություն ենք ուղարկել՝ խնդրելով կապ հաստատել մեզ հետ։ Տնօրենն առայժմ չի արձագանքել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ