Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչի՞ հետ համեմատած են ասում, որ Ֆիրդուսիում «սարայներ» են. օլիգարխների տների՞. Նինա Կարապետյանց

Հուլիս 10,2020 14:56

33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի թաղամասի հետ կապված իրավական գործընթացը սկսել է 2006-2007 թվականներին, նաեւ 2008 թվականին, երբ կառավարության որոշումներով գերակա հանրային շահ է հռչակվել։ Այսօր այս մասին Ֆիրդուսի 1 հասցեում գտնվող տան բակում Ֆիրդուսի (33-րդ) թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի կազմակերպած ասուլիսում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս գործընթացը ձախողվել է դեռեւս 2007-2008 թթ.-ին հռչակված  եւ կնքված պայմանագրերով: Ըստ նրա, տարածքի ձեռք բերող է հայտարարվել «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունը, որի հիմնադիրը հանդիսանում է Էդուարդ Մելիքյանը, այնուհետեւ այդ գործընթացում, որպես կառուցապատող ներգրավվել է «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը, որը ծրագիրը չի իրականացրել: Նրա խոսքով, այս գործընթացներում որեւէ ֆինանսական երաշխիքներ այդ կազմակերպությունները չեն ներկայացրել, որ ծրագիրը կիրականացվի:

Պարոն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ պետությունը փորձել է օժանդակել այս ընկերություններին. «2014 թվականին կառավարությունը երաշխավորություն է ներկայացրել, որ այդ կազմակերպությունները արտաքին վարկային ռեսուրսներ ներգրավվեն եւ ներգրավվելուց հետո նույնիսկ այդ պայմանագրերը որեւէ ձեւ չեն հրապարակվել, դրանք  գաղտնի են մնում եւ ծրագիրը որեւէ կերպ չի իրականացվում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ գրականագետ Տիգրան Ամիրյանի, որը նաեւ «Ֆիրդուսի. տեղի հիշողությունը» գրքի հեղինակն է, նախաձեռնող խումբը կազմված է քաղաքացիներից, ճարտարապետներից, պատմաբաններից, իրավապաշտպաններից ու իրավաբաններից, որոնք մտահոգված են Ֆիրդուսի եւ առհասարակ Երեւանի պատմամշակութային ժառանգությունը պահպանելու խնդրով:

Տիգրան Ամիրյանի խոսքով, կան մի շարք իրավական  խախտումեր, որոնք առնչվում են կառուցապատման, օտարման ընթացքին:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով, այսպիսի տարածքների իրացումը՝ սկսած Հյուսիսային պողոտայի ծրագիրն իրականացնելու ժամանակաշրջանից, ներկայացվում է որպես «սարայներ»: Նրան զայրացնում է նաեւ ներկա իշխանության պահվածքը, որը նույն արտահայտությամբ պատճառաբանում է Ֆիրդուսի տարածքի իրացումը. «Ինչի՞ հետ համեմատած են համարում, որ Երեւանի 100 տարվա պատմություն ունեցող շինությունները, դրանք «սարայներ են»: Եթե նոր դուսպրծուկ օլիգարխների տների հետ են համեմատում, այո, սրանք «սարայներ» են, որովհետեւ այս տները չունեն ոսկեզօծ զուգարաններ, ոսկեզօծ բռնակներ»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք բնակիչները համաձա՞յն են, որ իրենց տների իրացումը կրկին հետաձգվի, քանի որ տասնյակ տարիներ է սպասում են, որքա՞ն բնակիչ է միացել նախաձեռնությանը եւ այլն, պարոն Ամիրյանը պատասխանեց, որ նրանք անընդհատ գտնվում են հոգեբանական ճնշման տակ. «2000-ականներից սկսվեց տխուր գործընթաց. համայնքը քայքայվեց: Գերակա շահ ճանաչելուց հետո, բնակիչները իրավունք չունեն ոչ մի աշխատանք իրականացնելու: Երբ կառուցապատողները սկսում են ապամոնտաժել տարբեր շինություններ, իսկ հարևանությամբ շարունակում են ապրել մարդիկ, այդքան էլ նորմալ չէ: Բնակիչները ստիպված են լինում լքել իրենց տները, որովհետեւ տներն ու բակերը վերածվում են շինհրապարակի: Բացի դրանից, օրը մի քանի անգամ դուռը թակում են կառուցապատողները և հիշեցնում են, որ սա իրենց սեփականությունը չէ, սա գերակա շահ ճանաչված հող է և անընդհատ խոսում են հողատարածքների մասին: Բնակիչները չեն կարողանում ազատ արտահայտել իր կամքը՝ ուզո՞ւմ են մնալ այդտեղ, թե՝ ոչ:

Ֆիրդուսի բնակիչ Արա Շահումյանը գտնում է, որ գերակա շահն այն չէ, որ բնակչից վերցնեն ու բիզնես նպատակով տան օլիգարխին:  Նրա խոսքով, գերակա շահ հասկացողությունը պետք է լինի գերակա պետության համար ինչ-որ մի կարեւոր օբյեկտ կառուցելու` մագիստրալ, կայարան, օդանավակայան:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031