Խորապես վշտացած ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
Դեռևս Արցախյան շարժման տարիներին Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության անդամներն ու Սահմանադրական իրավունք միություն (ՍԻՄ) կուսակցության անդամները, որի ամենավառ ներկայացուցիչներից էր Կարեն Վարդանյանը, ակտիվ համագործակցում էին ազգային, ժողովրդավարական հարցերի շուրջ։ Կարենը գաղափարի մարդ էր, հայրենասեր, սկզբունքային ու պայքարող և այդպիսին մնաց մինչև վերջ։
Հենց այդ հատկանիշների շնորհիվ նրան հաջողվեց լուրջ առաջընթաց ապահովել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում և մեր երկիրը ներգրավել համաշխարհային ինովացիոն զարգացումներում։
Հայաստանը կորցրեց ևս մեկ նվիրյալի։
Կարդացեք նաև
Անձամբ իմ և ԱԺՄ կուսակցության անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կարեն Վարդանյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին։
ԱԺՄ կուսակցության նախագահ
Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ