«Նամակ եմ տալիս, թողեք նամակս տամ»,-Բաղրամյան 26-ի դիմաց այսօր բղավում էր համախոհների հետ «Ոչ խտրականությանը» խորագրով բողոքի ցույց անող «Միասնական Ջավախք» շարժման հիմնադիր Վահագն Չախալյանը՝ ձեռքին պաստառի չափի խորհրդանշական նամակ:
«Ձեզ տրված էր ժամանակ»,-ասաց ոստիկանը՝ ակնարկելով, որ ցուցարարներին ժամանակ է տրվել հեռանալու: Ոստիկանները քաղաքացիներին կոչ արեցին սոցիալական հեռավորություն պահպանել:
«Մենք դժգոհում ենք խտրականության դեմ, որը ՀՀ իշխանությունը դրսեւորում է իրեն ոչ հաճո քաղաքական ուժերի եւ շարժումների հանդեպ: Չենք հանդուրժելու, որ մեր երկրում արտոնյալներ լինեն: Ուզում են ճնշումներով դպրոցից վերացնեն հայոց եկեղեցու պատմությունը, հայոց լեզուն, հայ ժողովրդի պատմությունը, եւ փոխարենը սեռական դաստիարակության եւ այլասերության քարոզ մտցնել: Ամեն ինչ անում են, որ սրա դեմ բողոքող ուժերը չկարողանան ցույցեր անել»,-հայտարարեց Վահագն Չախալյանը:
Այնուհետեւ քաղաքացիներից մեկին բերման ենթարկեցին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հավաքների ազատությունը սահմանափակված է:
Վահագն Չախալյանը եւս երեք քաղաքացու հետ բերման ենթարկվեց: Այնուհետեւ ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանին՝ դիմակ չկրելու եւ անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Խտրականության դեմ պայքարողը հնարավոր է վարակակիր լինի և առանց դիմակ, առանց սոցհեռավորություն պահպանելու գոռգոռալով, շրջակայքում գտվող բոլոր քաղաքացիներին վարակի կորոնավիրուսով: