Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց, թե քանի հոգի է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել:
ԿԳՄՍ նախարարության լրատվականից պատասխանեցին, որ հայտ է ներկայացրել երկու հավակնորդ: Նրանք են՝ բուհի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերություններ ամբիոնի պրոֆեսոր Դիանա Գալոյանը, որի անունը շրջանառվում էր բազմաթիվ սկանդալների համատեքստում, եւ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Տիգրան Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը օրենքի խախտմամբ գաղտնի էր պահում հավակնորդների թիվը՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չի գտնում տեղեկատվությունը հանրայնացնել:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացվեին հունիսի 11-ից հուլիսի 10-ը, իսկ մրցույթը տեղի կայանալու է հուլիսի 17-ին, ժամը 12:00-ին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ