«Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «COVID-19 համավարակը շարունակում է իր բացասական հետևանքները թողնել ոչ միայն Լոռի ֆուտբոլային ակումբի մարզական արդյունքների վրա, այլ նաև հասցրել է վարակել ակումբի ներկայացուցիչներին։
Այսօր թեստի պատասխանը դրական էր դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստներ այս պահին ունեն բարձր ջերմություն։
Վաղը «Լոռիի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը սահմանված կարգով ևս մեկ անգամ կթեստավորվեն։
Ակումբը արագ ապաքինում և առողջություն է մաղթում բոլոր վարակակիրներին»։
Կարդացեք նաև