Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը հետևողականորեն խուսափում է երկխոսությունից կամ քննարկումներից ու գործում է միայնակ հպարտի կարգավիճակով». Նարինե Դիլբարյան. «Ժամանակ»

Հուլիս 10,2020 12:20

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի համաձայնել նախագահ Արմեն Սարգսյանի այն դիտարկմանը, թե, ի տարբերություն ներկայիս կարգի, արժե ՍԴ դատավորների թափուր տեղերը լրացնել ոչ թե ԱԺ ընտրության, այլ նշանակման սկզբունքով: Հայտնի է, որ ներկայումս կարգը հետևյալն է՝ ինը դատավորի համար երեքական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն նախագահը, կառավարությունն ու ԲԴԽ-ն: Բայց բոլոր թեկնածուներին, փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրում է խորհրդարանը: Սա նախագահ Արմեն Սարգսյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության առաջին լուրջ հակասությունն է և թե այն ինչ զարգացումներ կունենա` պարզ կդառնա առաջիկայում: Ակնհայտ է, սակայն, որ առանց այն էլ թեժ ներքաղաքական կյանքում, նախկին համակարգի ակտիվ գործունեության պայմաններում, այս հակասությունը կարող է էական նշանակություն ունենալ:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ մտահոգիչ է Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ նա խնդրի հանգուցալուծման վերաբերյալ չի խոսել նախագահ Արմեն Սարգսյանի հետ. «Շան գլուխը թաղված է հենց երկխոսության և փոխըմբռնման ճիգեր գործադրելու բացակայության դաշտում: Խիստ նկատելի է, որ հետևողականորեն ներկա իշխանությունը խուսափում է երկխոսությունից կամ քննարկումներից ու գործում է միայնակ հպարտի կարգավիճակով: Սա քաղաքական դաշտում իսկապես վտանգավոր է, և ես կարծում եմ, որ եթե թե՛ Արարատ Միրզոյանը և թե՛ վարչապետը քննարկեին նախագահի հետ այս խնդիրների մեծ բեռը՝ իրավիճակն այլ կլիներ: Գործող Սահմանադրությունն իրական ական է, աղետ, ու այդ Սահմանադրությամբ յուրաքանչյուր ինստիտուտի ներքո այնքան վտանգավոր խորխորատներ կարող են բացվել, որ մենք անգամ այս պահին կարող է չկանխատեսենք էլ»:

Ըստ Դիլբարյանի՝ միակ բանալին կլիներ այն, որ իշխող ուժը նախագահի հետ հարցն իսկապես քննարկեր. «Ես տեսնում եմ նախագահի ճիգերը՝ հանդիպելու տարբեր ոլորտի ներկայացուցիչների, քաղաքական կուսակցությունների հետ, բայց եթե գործող իշխանությունը ևս չգնա երկխոսության՝ մենք դարձյալ ունենալու ենք փակուղի»:

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031