Իտալիան արգելել է 13 երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների մուտքը երկրի տարածք՝ համաճարակային իրավիճակի պատճառով, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հայաստանից բացի` ցանկում ընդգրկվել են Բահրեյնը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն եւ Դոմինիկյան Հանրապետությունը:
Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան հայտարարել է, որ արգելքը տարածվում է նաև պետությունների այն քաղաքացիների վրա, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են վերոնշյալ երկրներից որևէ մեկում: Այլ երկրների քաղաքացիները կարող են մեկնել Իտալիա, ինչից հետո 14 օր պետք է անցկացնեն կարանտինում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ