Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծել կիբերանվտանգությամբ զբաղվող կենտրոն, ունենալ հստակ պետական քաղաքականություն, որը կընդգրկի անձնական տվյալների պաշտպանությունը. Սամվել Մարտիրոսյան

Հուլիս 10,2020 10:45

Անձնական տվյալները, ադրբեջանական հաքերները եւ կառավարելի քաոսը

Կորոնավիրուսը շատ բան փոխեց, շատ խնդիրներ ստեղծեց, ավելի շատ արդեն եղած խնդիրներ վերհանեց։ Ամենահետաքրքիր թեմաներից մեկը անձնական տվյալների պաշտպանությոնն է ու դրանց արտահոսքերը, հնարավոր հետեւանքները, գրում է Banman.am-ը։

Հունիս-հուլիս ամիսներին մենք արդեն ունենք ահռելի քանակի արտահոսք։ Համաձայնեք, որ մեկ ամսում նման քանակի տվյալների արտահոսքը իսկապես կատաստրոֆա է։ Առավել մտահոգիչն այն է, որ արտահոսքները տարբեր են։ Հստակ երեւում է, որ աղբյուրը մեկը չէ, երկուսը չէ։

Ինչ կարելի է ենթադրել հարձակումներից․

ա․«Զնդանի» դեպքը ակնհայտ ներքաղաքական պայքարին է ուղղված։ Ինչը նշանակում է, որ ամեն պահի մի ներքին աղբյուր կարող է լուրջ արտահոսք իրականացնել՝ ինչ-որ մի քաղաքական ուժի պատվերով։

գ․Իմանալով կոնկրետ ադրբեջանական հաքերային թիմի տարիների ընթացքում իրականացված հարձակումների ոճը, modus operandi, կարելի է գրեթե հարյուր տոկոսանոց հավանականությամբ ենթադրել, որ իրենք տվյալները ստացել են ոչ թե ինչ-որ համակարգերի վրա հարձակումներից, այլ անձնական էլեկտրոնային փոստեր կոտրելուց։ Ընդ որում` հիմնականում դա իրենք անում են ընդհանուր շաբլոններով, mail.ru համակարգի վրա ֆիշինգային հարձակումների միջոցով։

բ․Կորոնավիրուսային արտահոսված տվյալները իրենք իրենց մեջ տարբեր են։ Ֆայլերի եւ տվյալների ձեւավորումը իրարից տարբերվում են։ Ինչը, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ մի քանի աղբյուրից են եղել արտահոսները։

դ․Ինչը նշանակում է, որ մեծ քանակի պետական պաշտոնյաներ, բուժաշխատողներ, ՏԻՄ ներկայացուցիչներ իրար հետ փոխանակվում են նման ինֆորմացիայով անձնական էլեկտրոնային փոստերով։ Կամ ընդհանրապես որպես գործական օգտագործում են անձնական փոստերը։ Ամենազարհուրելին այն է, որ բանակային տվյալները նույն կերպով են տնօրինվում։

է.Մասնավոր հատվածում ընդհանրապես կարգավորումների ծայրը չի երեւում։ Եղած տուգանքները հստակ հուշում են, որ ավելի հեշտ է վճարել 200 հազար դրամ մեկ անգամ, քան ամեն ամիս վճարել մասնագետի, որը պետք է հետեւել թվային անվտանգությանը եւ տեղեկատվության հետ աշխատանքին։

ե․Ընդհանուր առմամբ չկան հստակ կարգավորումներ, թե ով եւ ինչպես կարող է օգտագործել այս կամ այն տեղեկատվությունը։ Չկան պահանջներ եւ կանոններ տեղեկատվության հետ աշխատանքի։ Ոչ մի պաշտոնյա հստակ չի տեղեկացվում, թե ինչպես ինքը կարող է եւ պարտավոր է պաշտպանել թվային հաշիվները։ Կարճ ասած․ չկա հստակ ֆիքսված, գրված քաղաքականություն այս հարցում։

զ․Չկան հստակ եւ խիստ պատիժներ խախտումների դեպքում։ Եղած տուգանքները գրեթե ոչինչ են՝ համեմատած հասցրած վնասների հետ։

ը․Եթե ոչինչ չարվի, մենք ունենալու ենք ավելի ու ավելի մեծ արտահոսքեր։ Մեր քաղաքացիները դառնալու են ավելի ու ավելի անպաշտպան։

ե․Բարձրացնել հանրային իրազեկումը թեմայի շուրջ

Ի՞նչ անել 

ա․Վերջապես ստեղծել կիբերանվտանգությամբ զբաղվող կենտրոն

բ․Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մեծացնել։ Կտրուկ մեծացնել տուգանքները եւ հետեւողական կիրառել։ Կասեցնել մարդկանց եւ կազմակերպությունների գործունեությունը, որոնք չեն կարողանում աշխատել անձնական տվյալների հետ:

գ․Ունենալ հստակ պետական քաղաքականություն, որը կընդգրկի տեղեկատվական անվտանգությունը, անձնական տվյալների պաշտպանությունը։ Հստակեցնել պատասխանատու մարմինները։ Այսօր պարզ չէ, թե հանրությունը ումից պետք է պատասխան պահանջի:

դ․Բոլոր անձնական տվյալներով աշխատող պետական պաշտոնյաների համար անցկացնել համապատասխան թրեյնինգներ:

Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031