««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են:
Ստացվում է, որ կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը եւս չեն փրկում ոլորտը, հակառակը՝ մսամթերքի արտադրության ծավալները նվազում են: Միաժամանակ նշենք, որ անկում արձանագրվել է նաեւ երշիկեղենի արտադրության ոլորտում 10.1 տոկոսի չափով: Միեւնույն ժամանակ նկատենք, որ Հայաստանում ավելացել է գլխաքանակը: Եվ եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256: Սակայն, մյուս կողմից, պակասել են տավարի, խոզի եւ ոչխարի մսի արտադրության ծավալները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։