Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոլովյովն արձագանքել է Նավալնու՝ «Հայաստանը դադարել է լինել Սոլովյովի համար «բարեկամական երկիր» արտահայտությանը

Հուլիս 10,2020 10:04

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը «Соловьёв LIVE» հաղորդաշարի եթերում պատասխանել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի արտահայտությանը, որն ավելի վաղ ասել էր՝ Սոլովյովի համար «Հայաստանը դադարել է լինել «բարեկամական երկիր» այն բանից հետո, երբ ՀՀ Հանրային հեռուստաընկերության եթերով ցուցադրել են իրեն՝ Նավալնիին:

Հիշեցնենք, որ Սոլովյովն իր հերթին դրանից առաջ հայտարարել էր, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժի ժամանակ ցույց է տալիս «նացիստ» Ալեքսեյ Նավալնիին, որը «ատում է հայերին և Հայաստանը»։

«Դու չես հիշո՞ւմ, Լյոշա, առ տես քո թվիթը, ստախոս…»,-ասել է Սոլովյովը՝ ցուցադրելով 2008թ. հուլիսի 20-ի գրառումը Բելառուսի և Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին, որտեղ Նավալնին գործածել է «խաչիկ» բառը:

Բացի այդ Սոլովյովը հիշեցրել է նաև նրա հոդվածը Հայոց ցեղասպանության մասին և շեշտել, որ Նավալնին մասնակցել է մի երթի, որի ժամանակ վանկարկել են «մահ բոլոր խաչիկներին»:

Դիտել՝ 1:18։00 րոպեից։

https://www.youtube.com/watch?v=FMezIT7s7kI&feature=emb_title

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Սոլովյովի «բարեկամությանը»կհավատայի՚եթե նույն փութաջանությամբ արձագանքեր իր ընկեր Ժիրինովսկու հիմար արտահայտությանը՝իր հաղորդման ժամանակ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031