Այսօր` հուլիսի 9-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ «ԹԻՄ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու, «ՔՐՈՍՍ ՀԻԹԵՔ», «ԲԵԴԼԱՅՆ», «ԱՐՓԻՆԵՏ», «ԱՐԵՎ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերությունների ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների վերաբերյալ:
Օրակարգային առաջին հարցը ներկայացնելիս Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը նշել է, որ «ԹԻՄ» ՍՊ ընկերությունը արդեն երկրորդ անգամ է դիմում ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու համար:
Առաջին անգամ ներկայացված դիմումը քննարկվել էր Հանձնաժողովի հունիսի 19-ի նիստում և մերժվել պարտադիր ներկայացման ենթակա որոշ փաստաթղթեր չներկայացնելու պատճառով: Ընկերության ներկայացուցիչները վերանայելով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացրել են նոր դիմում, որը ենթակա է բավարարման:
Կարդացեք նաև
Քննարկելով օրակարգային մյուս հարցերը Հանձնաժողովը բավարարել է բոլոր դիմումների պահանջները:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ