Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը (Danıştay) Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշում է կայացրել։
Այս մասին Twitter-ում տեղեկացրել է թուրք լրագրող Ռագըփ Սոյլուն՝ հղում կատարելով կառավարությունում սեփական աղբյուրին։
Որոշումը պաշտոնապես կհրապարակվի հուլիսի 10-ին։ Ըստ աղբյուրի՝ երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս չեն պատրաստվում դեմ արտահայտվել այդ որոշմանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի պարբերաբար օրակարգ են բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։
Աղբյուր` Ermenihaber.am