Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով։
«Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Հրաչյա Թաշչյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (06-2-Ղ1-1)՝ 3 տարի ժամկետով», – ասված է որոշման մեջ։
Մինչ այս, Հրաչյա Թաշչյանը զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը: