Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանի հանդեպ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանի որոշումը

Հուլիս 09,2020 18:01

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ մերժեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Դատարանի որոշման մեջ ասվում է՝ միջնորդության մեջ պաշտպանական կողմը հղում է կատարել ապացույցներին, որոնք այս փուլում դեռ չեն ուսումնասիրվել, կարծիքներ չեն լսվել: «Սույն մերժումը խոչընդոտ չէ՝ հետագա փուլերում այն կրկին ներկայացնելու համար»,-նշված է դատարանի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանի պաշտպանն այսօր նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էր ներկայացրել: «Ոչ բոլոր դատավորներն ունեն մոտեցում, որ գործի սկզբնական փուլում որոշ հիմքերի առկայության դեպքում դադարեցնում են քրեական հետապնդումը, թեեւ դա օրենսդրության տրամաբանությունն է»,-լրագրողների հետ զրույցում դատարանի որոշման վերաբերյալ նման նկատառում արեց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանի գործով հերթական դատական նիստն էր: Արա Բաբլոյանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ Արսեն Բաբայանը մեղադրվում է Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ըստ հատուկ քննչական ծառայության՝ Գագիկ Հարությունյանի` ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018–ի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ 16:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031