Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրերի արտահոսքը, որ լցվել է Ձորագետի Չքնաղ վտակ, եղել է 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց

Հուլիս 09,2020 17:34

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված՝ Ձորագետ գետի աղտոտման ահազանգի հետքերով. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքարդյունահանման գործունեություն չի իրականացնում։

Նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։ Հանքաքարի հարստացման արդյունքում առաջացած թափոնները (պոչերը) ենթարկվել են ջրազրկման և տեղափոխվել հանքավայր, ուստի ընկերությունը չունի պոչամբար։

💦 Տեղազննությունից պարզվել է նաև, որ ջրերի արտահոսքը եղել է դեռևս 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, որոնք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ։

🧪Կատարվել են ջրերի նմուշառման աշխատանքներ՝ անալիտիկ հետազոտություններ իրականացնելու նպատակով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031