Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոփոխություն հակաճգնաժամային ծրագրում. Արտոնյալ վարկ եւ տոկոսադրույքի ամբողջությամբ սուբսիդավորում

Հուլիս 09,2020 15:10

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառումը էական փոփոխությունների է ենթարկվել, եւ ինչպես այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, դրա նպատակը ներդրումների խթանումն է:

Սակայն վարչապետի տպավորությամբ, գործարար շրջանակը բավարար չափով իրազեկված չէ այս փոփոխությունների մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դրանց վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց, նշելով՝ հունիսի 20-ից ուժի մեջ է մտել մեկ կանոն, որը շատ կարեւոր է եւ ռազմավարական կանոն է. «Մինչ օրս սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետեւյալ տրամաբանությամբ՝ մինչեւ 250 միլիոն վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էին մինչեւ մեկ տարի ժամանակահատվածի համար։ Մենք ուժի մեջ ենք մտցրել հետեւյալ սահմանումը՝ եթե ձեռնարկությունը, տնտեսվարողը 50 միլիոն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա ստանում է հավելյալ հնարավորություն՝ սուբսիդավորվել 400 միլիոն դրամ համարժեք վարկի չափով եւ արդեն 36 ամսվա ժամանակահատվածի համար, որը շատ էական է, էական արտոնյալ հնարավորություն է։ Եթե համալրումն իրականացվել է 100 միլիոն դրամի չափով կամ կիրականացվի 2020 թվականի ընթացքում, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ արտոնյալ 500 միլիոն դրամին համարժեք վարկ եւ 48 ամսվա համար սուբսիդավորում: Սա լրջագույն խթան է։ Պարզ հաշվարկներով՝ տնտեսվարողների տարեկան խնայողությունը սուբսիդիայի մասով, եթե վերցնենք 500 միլիոնը, իսկ մենք նպատակից կախված՝ ընդհուպ մինչեւ ամբողջությամբ սուբսիդավորում ենք տոկոսադրույքը, ըստ էության մեկ-երկու տարվա իր շահույթն է, որը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում»։

Փոխվարչապետն ասաց՝ այս կանոնով այս պահին մեկ հայտ բավարարվել է, եւ երկու հայտ քննարկման փուլում է:

Մհեր Գրիգորյանը նաեւ հարկային բարեփոխմանն անդրադարձավ, որն ըստ նրա, ռազմավարական նշանակություն ունի. «Դրա արդյունքում, ըստ մեր հաշվարկեների, տնտեսությունում հավելյալ 64 միլիարդի շրջանառություն է մնացել, դա շահութահարկի կանխավճարի մասին փոփոխությունն է, որն, ըստ էության, ռազմավարական փոփոխություն է, դա ժամանակավոր փոփոխություն չէ, այլ մշտական: Աննախադեպ հնարավորություն կա, որպեսզի շահութահարկի կանխավճարներն իրականացվեն ոչ թե նախորդ տարվա շահութահարկից, այլ ընթացիկ եռամսյակների շրջանառությունից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031