Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դավաճանությանը հակված մարդիկ միշտ փնտրում են մեղավորներ, դա հոգեբանական անհրաժեշտ բաղադրիչ է՝ բոլոր դավաճանների համար». Սամսոնյանը՝ Արման Բաբաջանյանին

Հուլիս 09,2020 14:54

ԿԸՀ-ն մերժել էր «Լուսավոր Հայաստանի» դիմումը՝ եւս մեկ մանդատ իրենց տալ, քանի որ Արման Բաբաջանյանն այլեւս իրենց խմբակցության կազմում չէ: Այսօր այս առնչությամբ լրագրողների հետ ճեպազրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց. «Մենք հույս ունեինք, որ մեր իրավունքը կվերականգնվի, որովհետեւ «Լուսավոր Հայաստանը» պիտի ունենար 18 մանդատ, բայց այսօր ունի 17 մանդատ: Մենք խնդիր ենք տեսնում այն առումով, որ «Լուսավոր Հայաստանի» մանդատով կարող են իրականացնել այլ քաղաքական գործունեություն, ստեղծել այլ քաղաքական նախաձեռնություն, ԼՀԿ-ի նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն ու մարդկանց թվում է, թե պիտի լռենք ու չխոսենք մեր խախտված իրավունքների մասին»:

Անի Սամսոնյանը հայտարարեց, որ բողոքարկման ընթացակարգերի են դիմելու, բայց մարտավարական առումով չեն բարձրաձայնի, թե ինչ քայլերի մասին է խոսքը:

Հետագայում հարցին Սահմանադրության, օրենսդրական մակարդակով կլինի լուծում, հիմա օրենսդրական բաց կա ու անհայտ է, թե ինչ է լինում պատգամավորի մանդատի հարցը, որը լքում է խմբակցությունը:

Մեր դիտարկմանը, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման խնդրի առաջ է կանգնում խմբակցությունը, «Ժառանգության» հետ էլ եղավ նման դեպք, Անի Սամսոնյանը պատասխանեց, որ այդ ժամանակ, երբ «Ժառանգություն» խմբակցությունից դուրս էին գալիս պատգամավորները, օրենսդրությունը թույլ էր տալիս նրանց համարել առանձին սուբյեկտներ. «2015-ի փոփոխություններից հետո ընդդիմադիր եւ պառլամենտական սուբյեկտ է միայն խմբակցությունը: Անկախ պատգամավոր՝ այդպիսի հասկացություն ու այդպիսի սուբյեկտ չկա, այդ սուբյեկտը չունի որեւէ իրավունք, պառլամենտական բոլոր իրավունքներն ունի միայն խմբակցությունը ու կարծում ենք, որ մեր իրավունքները խախտված են»:

Նա հավելեց, որ խորհրդարանական կառավարման երկրում չեն կարող թույլ տալ, որ պառլամենտում լինեն սուբյեկտներ, որոնք իրավունքներ չունեն:

Ըստ Սամսոնյանի, Արման Բաբաջանյանը ձեւացրել է, թե ԼՀԿ-ի համակիր է, մինչդեռ դա «շղարշ է եղել իրենց միջոցով ԱԺ մտնելու ու այլ նպատակներ հանուն Հանրապետականի իրականացնելու համար, որը մեզ համար անընդունելի է»: Զարմանքին, որ հանուն Հանրապետականի՞, թե՞ հանրապետության՝ նա պատասխանեց. «Տարբերություն չեմ տեսնում»:

Լրագրողները փոխանցեցին Արման Բաբաջանյանի բացատրությունը՝ նա ասում էր, որ լավ ընդդիմություն չեք: Անի Սամսոնյանն արձագանքեց. «Դավաճանությանը հակված մարդիկ միշտ փնտրում են մեղավորներ, դա հոգեբանական անհրաժեշտ բաղադրիչ է՝ բոլոր դավաճանների համար»:

Անի Սամսոնյանը նաեւ ընդգծեց, որ Արման Բաբաջանյանը ռեյտինգային ընտրակարգով չի ընտրվել, համամասնական ցուցակով է մտել խորհրդարան, ընդ որում, խորհրդարանում ամենաքիչ ձայներն է հավաքել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Վարչապետը՝ անկախ անձերից, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար իսկ այս տղան պետության ու ազգի համար ավելի վտանգ ներկայացնող մի կեղծիք է քողարկված Լուսավոր Հայաստանի պատգամավորի զգեստով:
    Լուսավոր Հայաստանը պարտավոր է ետ վերցնել իր փայ մանդատն իսկ նիկոլն թող մի բան մոկոնի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031