Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն մերժեց Ռուստամ Բադասյանի միջնորդությունը. Ալեքսանդր Ազարյանը չի ենթարկվի կարգապահական պատասխանատվության

Հուլիս 09,2020 14:47

Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մերժեց ՀՀ Արդարադատության նախարարության միջնորդությունը: ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը չի ենթարկվի կարգապահական պատասխանատվության:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԲԴԽ կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննության ընթացքում ներկայացրել էր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունն ու հայտարարել. «Մեր կարծիքով՝ Ալեքսանդր Ազարյանի կողմից թույլ է տրվել վարքագծի կանոնների խախտում. ի պաշտոնե գործելիս դրսևորվել է դատավարության մասնակիցների և վերջինիս վերադասի նկատմամբ»:

Ռուստամ Բադասյանը, վկայակոչելով խնդրի առարկա դատական նիստի ձայնագրության արձանագրությունը, հայտնել էր, որ դատախազը նշել է, որ դատավոր Ազարյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, պարզաբանում է տալիս ու որոշմամբ նշում՝ հույս ունենք, որ Հրաչյա Մուշեղյանը չէր իջնելու ՀՔԾ պետի մակարդակին ու բառացի ներկայացրել. «Դատարանը նշում է՝ ունեի, չէ, ունեմ, ես չեմ ասել ունեի: Դատախազի պարզաբանումից հետո լավ, թեկուզ հույս ունեմ, թե չէր իջնի, չի իջնի, լավ չեմ պնդում՝ չէր իջնի, քանի որ օրենքը բոլորի համար է: Այ, սա վազելով գնամ փոխեմ որոշումը, բերեմ, էդ բառերն էլ գրեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031