Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքացիները երեկոյան սիրում են ճռռիկներ անել». Ալեն Սիմոնյանը բացատրում է, թե արագաչափերն ինչու են անհրաժեշտ՝ հեղափոխությունից հետո

Հուլիս 09,2020 14:28

Այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հեղափոխությունից հետո արագաչափերն արդեն նպաստո՞ւմ են վթարների նվազմանը, թե՞ չեն նպաստում, որովհետեւ հեղափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ դրանցից վթարների թիվը չի պակասում ու պետք է հանել:

Հիշեցնենք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ԱԺ ամբիոնից ուղիղ հայտարարում էր. «Անընդհատ ասում են՝ վթարների թիվը նվազել է: Ես այս դահլիճում թվերը բերել եմ…Այդ արագաչափերը ո՛չ տուժածների թվի, ո՛չ երթեւեկության կանոնների խախտման թվի, ոչ մի պոզիտիվ ազդեցություն չեն ունեցել: Մենք 31 մլրդ դրամ հանել ենք մարդկանց գրպանից, ընդ որում, ի՞նչ պիտի աներ այդ մարդը՝ պիտի գնար իրենց թաղի խանութից առեւտուր աներ, ռեստորան գնար, ռեալ տնտեսության մեջ դներ: Հետո այդ փողը պիտի շրջանառվեր, մենք այդ 31 մլրդ դրամը չենք թողել, որ մարդն իր երեխուն կոշիկ առնի, ասել ենք՝ չէ, դու ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ տաս, որի կեսն էլ գնա եսիմ ինչ»:

Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «ՀՀ-ում իշխանափոխություն լինելուց հետո 1 մլրդ 300 հազարի չափ տուգանք է ներվել: Դա վերաբերվել է գրեթե 200 հազար քաղաքացու: Արագաչափերը չեն եղել ու չեն այսօր մարդուց գումար շորթելու միջոց, ինչպես դրանք եղել են ժամանակին: Օրինակ, իմ ընտրատեղամասում ես առնվազն երկու տեղ կարող եմ նշել, մեկը՝ Սարալանջ, այն ճանապարհը, որը կառուցվել է երկաթգծի փոխարեն, մյուսը՝ Էրեբունի, բնակիչները խնդրում են արագաչափ տեղադրել, որովհետեւ մեր քաղաքացիները երեկոյան սիրում են ճռռիկներ անել, իրենց բավականին վատ պահել ճանապարհին: Իսկ փողոցները փոքր են ու անցնում են երեխաներ: Նույնիսկ տաքսիստների, վարորդների հետ խոսակցություններում դուք չեք կարող տեսնել այն դիսկուրսը, որը եղել է այն ժամանակ, երբ հայտարարվել է այն, ինչ դուք ասում եք, երբ արագաչափերը ծառայել են ոչ թե կարգուկանոնը պահելու համար, այլ՝ փող աշխատելու համար»:

ԱԺ փոխնախագահը հորդորեց դիմել ոստիկանություն ու պաշտոնական պատասխան ստանալ՝ ազդո՞ւմ է հիմա արագաչափը վթարների թվի վրա, թե՞ ոչ՝ հավելելով. «Ես վստահ եմ, որ ազդում է»:

Մանրամասները՝  տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031