Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները բերման ենթարկեցին ռեստորանների աշխատակից-ցուցարարներին

Հուլիս 09,2020 14:19

«Մեզ պետք է ընդամենը պատասխան՝ աշխատո՞ւմ ենք, թե՞ չենք աշխատում»,- ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց էին։

Ոստիկանությունը ցուցարարներին զգուշացրեց, որ հավաքն արգելվում է։

Ցուցարարները պնդում էին, որ սրճարաններից լավ կկարողանան պահպանել սոցիալական հեռավորությունը։ Երգիչ, հանդիսավար Էդիկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հստակ պատասխան են ուզում, ուզում են իմանալ, թե իրենց հետագա քայլերը որոնք են․ «Եթե չենք աշխատում, մենք բոլորս ունենք շատ ահավոր սոցիալական խնդիրներ։ Դուք չեք պատկերացնում՝ ընենց տղերք կան, ընենց մարդիկ կան, որ այսօր շատ ահավոր սոցիալական վիճակի մեջ են։ Մարդիկ եղած վերջին ոսկիներն են ծախել, ամեն ինչն են ծախել, որ տանեն բանկերին փող տան։ Եթե չենք աշխատում, ես կարող եմ այս մի առաջարկն էլ անել, որ գոնե բանկերի հետ համաձայնություն լինի, բանկերը արձակուրդ տան մեզ, այդ մարդիկ կարողանան ապրել»։

Մեկ այլ ցուցարար էլ ասաց, որ պատրաստ են դիմակով վարել հանդիսությունները․ «Այսօր եթերներում շատ հաղորդավարների պարտադրվում է դա անել։ Այնքան, որ մենք սովից չմեռնենք, մենք պատրաստ ենք դիմակով էլ անենք։ Բայց եթե համաճարակի պայմաններում թույլ չեն տալիս, որ մենք աշխատենք, նպաստեք մեզ, հարգելի՛ կառավարություն, մեկ այլ աշխատանքով։ Դուք, վստահ եմ, կարող եք դա անել։ Թո՛ղ մարդիկ գրանցվեն, որոնք ռեստորանների աշխատողներ են, և նրանց ուրիշ գործ տվեք։ Թե չէ անընդհատ դիմակով և արտակարգ դրություններով փակել մեր բերանը, սահմանափակել մեր հնարավորությունները, սովի մատնել մեզ և չորս պատի մեջ նստեցնելը ճիշտ չէ։ Մենք այսօր ավելի շուտ կմեռնենք սովից, քան կմեռնենք վարակից»։

Ոստիկանները հայտարարեցին, որ հավաքը դադարված է։ Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին։

Այլ ցուցարարներն էլ արձագանքեցին․ «Կակ ռազ կուտացնեն, երևի թե, որովհետև իրոք ուտելու բան չունենք արդեն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031