Լրահոս
Օրվա լրահոսը

Հրացանով սպառնացել է ոստիկաններին՝ պահանջելով չմոտենալ. ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է նռնակին նմանվող առարկա, պայթուցիչ, կանեփանման զանգված

Հուլիս 09,2020 14:15
krakoc

2020թ. հուլիսի 8-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով 30-ամյա տղամարդուն բերման ենթարկելու նպատակով, Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի ժամանակ վերջինս դիմադրել է ոստիկաններին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, իր մոտ գտնվող հրացանով սպառնացել է՝ պահանջելով չմոտենալ, սակայն ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են նրան և նշված ավտոմեքենայի վարորդի ու ավտոմեքենայի հետ միասին բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

30-ամյա քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,45 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված, իսկ ավտոմեքենայի սրահում՝ «Ֆ-1» նռնակին նմանվող առարկա և պայթուցիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում:

30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու կասկածանքով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031