Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար
մուտքի թույլտվության վերաբերյալ համապատասխան որոշումից բխող իրազեկում
1.Արցախի Հանրապետություն մուտք կարող են գործել Հայաստանի հանրապետության մեր այն հայրենակիցները, ինչպես նաև արտերկրի այն քաղաքացիները, ովքեր բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդ են կամ ուղեկցող: Նրանցից ՊՇՌ թեստ և պարետի թույլտվություն չի պահանջվում, իսկ մուտքը թույլատրվում է հատուկ ընթացակարգի պահպանմամբ: Տես որոշումը
2.Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձինք Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու համար, մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երկու օր առաջ, գրավոր կամ բանավոր եղանակով դիմում են համապատասխան շրջանի վարչակազմին:
Վարչակազմից ուղարկված տեղեկությունները հիմք են հանդիսանում
ԱՀ ոստիկանության համար նշված անձանց մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար:
Գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներից ՊՇՌ թեստ նույնպես չի պահանջվում:
3.Տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտները հանրապետություն մուտք գործելու համար շահագրգիռ կազմակերպությունը, Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երեք օր առաջ, պետք է դիմում ներկայացնի իրավասու պետական մարմնին՝ մուտք գործելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Թույլտվությունը ստանալուց հետո միայն կարող են մուտք գործել՝ պարտադիր ունենալով երեք օրից ոչ ավելի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը:
Կարդացեք նաև
4.Մուտքը Արցախ թույլատրվում է, եթե գոյություն ունեն առողջապահական անհետաձգելի կարիքներ: Այդ դեպքում պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստի բացասական պատասխանը նույնպես պարտադիր է, և այն պետք է ներկայացնել անցակետերում հերթապահություն իրականացնող բուժանձնակազմին:
5.Մուտքի իրավունք է տրվում նաև այն քաղաքացիներին, ովքեր ժամանում են հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով և հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականները՝ ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, հարազատ քույրը և եղբայրը:
Հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով թույլատրվում է հանգուցյալի մեկ կամ մի քանի մերձավոր ազգականների և վերջին(ներ)իս ուղեկցող մեկ վարորդի մուտքն Արցախի Հանրապետություն՝ ԱՀ ոստիկանության կողմից կատարված ճշտումների արդյունքում հանգուցյալի հետ մերձավոր ազգական լինելու հանգամանքը պարզվելուց հետո:
Տվյալ քաղաքացիներից պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստի պատասխան չի պահանջվում:
6.ԱՀ մուտը թույլատրվում է նաև պաշտոնական այցերի դեպքում, ԱՀ պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաև Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերում:
❗️Կարևոր է
Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող քաղաքացիների համար Արցախի Հանրապետության սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորում (նմուշառում) առայժմ չի իրականացվում՝ հաշվի առնելով տեղի լաբորատորիայի սահմանափակ հնարավորությունները:
Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձինք պարտավոր են ենթարկվել սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող անձնակազմերի հրահանգներին՝ կորոնավիրուսային պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով: Անցակետերում բժշկական անձնակազմը կատարում է առողջական վիճակի նախնական զննություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից ախտահանվում են տրանսպորտային միջոցները, ոստիկանության անձնակազմն իրականացնում է համապատասխան ստուգումներ:
Հավելյալ խնդիրներից խուսափելու նպատակով Արցախ կատարելիք Ձեր այցը պլանավորեք սահմանված ընթացակարգերի պահպանմամբ:
Խնդիրների, առաջարկությունների կամ թերություններ նկատելու դեպքում զանգահարեք պարետատան թեժ գիծ՝ 097 53 30 18 հեռախոսահամարով, առողջապահական հարցերի դեպքում՝ 30 03 կարճ համարին:
Պարտադիր պահպանեք սոցիալական հեռավորություն, իսկ բաց տարածքում, եթե դա հնարավոր չէ, կրեք դիմակ և ախտահանեք ձեռքերը: