Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա իմ հարցազրույցի ժամանակ այստեղ լույսը անջատի, որ չկարողանամ հարցազրույց տամ, ինքը դա կանի». Ալեն Սիմոնյան

Հուլիս 09,2020 13:40

ՄԻԵԴ-ը մերժել է որպես հայցի միջանկյալ միջոց կասեցնելու Սահմանադրական փոփոխությունների իրագործումը: Այս առնչությամբ այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Մենք որեւիցե ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի, ակնկալիք էլ չունենք, որ որեւէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի»:

Ըստ Ալեն Սիմոնյանի, Հրայր Թովմասյանին մերձավոր ԶԼՄ-ների ցանկությունն է մի փոքր բաժակում փոթորիկ ստեղծել. «Արդեն որերորդ անգամ է՝ գնում են տարբեր տեղերից, դրսից տղա բերելու տրամաբանությամբ՝ լինի դա Բրյուսելից կամ Մոսկվայից: Չի ստացվել ու չի ստացվելու: Եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա իմ հարցազրույցի ժամանակ այստեղ լույսը անջատի, որ չկարողանամ հարցազրույց տամ, ինքը դա կանի, որովհետեւ ինքը դրա փորձն ունի: Ես կոնկրետ բանի հետ կապված եմ ասում, չեմ ուզում մանրամասնել: Ինքը ամեն ինչ կանի, որ կառչած մնա աթոռից»:

Մամուլում, որպես ՍԴ անդամի նոր թեկնածուներ, շրջանառվում են Գագիկ Ջհանգիրյանի, Կարեն Անդրեասյանի անունները: Ալեն Սիմոնյանն ասաց, որ մամուլում զետեղված անունների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը. «Այո, քննարկվում են մամուլում, քննարկվում են զուտ գործընկերական, բայց պետք է սպասենք, տեսնեն նախագահը, նաեւ ԲԴԽ-ն ինչ թեկնածու կառաջարկեն ու կառաջադրեն: Այդ անունների հետ կապված 99 տոկոսը մամուլից ենք իմանում ու չեմ կարծում, որ կարող են դրանք ռեալ լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031