Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Հայաստանի հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»

Հուլիս 09,2020 13:22

Երկրները, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համավարակը, վերադառնում են ամենաակտիվ փուլ: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը; Նա հիշեցրեց ԱՀԿ-ի երեկ արած հայտարարությունը, ըստ որի` կորոնավիրուսը կարող է փոխանցվել օդի միջոցով. «Սա, ըստ էության, այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ կամ մի քիչ ավելի շուտ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք, եւ այս առումով կարեւոր է դիմակների կրումը, այդ թվում՝ նաեւ բաց տարածքներում»:

Վարչապետը ներկայացրեց երեկվա տվյալները՝ կորոնավիրուսի հաստատված 526 նոր դեպք, մահվան ընդհանուր դեպքերը, ցավոք, 535-ի է հասել, 170 քաղաքացի այլ պատճառով է մահացել, բայց վարակված է եղել: Վարչապետն ասաց՝ հակահամաճարակային ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը՝ պետք է սովորենք ապրել այնպիսի կանոններով, որոնք թույլ կտան վարակի դեպքերը հասցնել զրոյի կամ դրան մոտ թվի:

«Տուգանքների հետ կապված հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել։ Այո, մենք ասում ենք, որ այդ թվում՝ ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Եվ այս ճանապարհին մենք շատ հետեւողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում նաեւ ներդնելու ենք նոր խստացումներ։ Եվ մեր նպատակն այս ճանապարհին ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անել, որ նաեւ մեր սիրելի այն հայրենակիցները, որոնց համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաեւ այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակներ կրեն, որովհետեւ Հայաստանի հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ։ Եվ մենք պետք է քաղաքացիների գիտակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով, այդ թվում՝ նաև հանրային կոմունիկացիաներով»,- ասաց վարչապետը:

Պարետի նոր որոշմամբ՝ խրոնիկ շնչառական որոշ հիվանդությունների՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաեւ 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի խրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ: Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց՝ երեկվանից քննարկվում է այս որոշումը, կան տեսակետներ, որ որոշ քաղաքացիներ կարող են օգտվել այս որոշումից եւ զանգվածաբար կխուսափեն կրել դիմակ կրել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց՝ այս հիվանդությունների վերաբերյալ ձեւաթուղթը տրամադրել են ոստիկանությանը, որպեսզի չարաշահումներ չլինեն:

«Այսինքն, որեւէ քաղաքացի բանավոր խոսքի վրա չի կարող դիմակ կրելու փաստը համարել հարգելի»,-ոստիկանապետին ասաց վարչապետը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031