Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է երկրի պաշտպանության նախարարի տեղակալ Ֆուադ Մամեդովը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովը նախարարությունում նշանակվել է մեկ այլ պաշտոնի:
Նյութատեխնիկական ապահովման հարցերով փոխնախարարի պարտականությունները ստանձնել է գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ