Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Ավետիսյանը՝  ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն

Հուլիս 09,2020 12:25

Սույն թվականի հուլիսի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստում  ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Ավետիսյանը:

Վահան Ավետիսյանը ծնվել է 1959թ.՝ Երևանում: 1981թ. ավարտել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1981թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում՝ սկզբում ինժեներ, այնուհետև` կրտսերից մինչև առաջատար գիտաշխատող:

Վահան Ավետիսյանը 1989թ. Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի «Տեսական մեխանիկայի» մասնագիտացված խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Մանիպուլյացիոն ռոբոտների տրանսպորտային շարժումների օպտիմալ ղեկավարումը» թեմայով: 2003թ. նույն մասնագիտացված խորհրդում պաշտպանել է դոկտորական  ատենախոսությունը՝ «Մեխանիկական համակարգերի դիրքավորման օպտիմալ և սուբօպտիմալ ղեկավարումը» թեմայով: 2009թ. Վահան Ավետիսյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

2004-2009թթ. դասախոսել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի օպտիմալ կառավարման և մոտավոր մեթոդների ամբիոնում որպես դոցենտ: 2014թ-ից ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր է:

1992–2008թթ. Վահան Ավետիսյանը եղել է ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների ղեկավար, 2008-2009թթ.՝ Ֆրանսիայի (ք.Նիս) Ինֆորմատիկայի և ավտոմատացման ազգային հետազոտությունների ինստիտուտում և ԱՄՆ Իլինոյսի համալսարանում՝ հրավիրված հետազոտող:

Վահան Ավետիսյանի գիտական հետազոտությունները վերաբերում են դինամիկական համակարգերի, այդ թվում մանիպուլյացիոն ռոբոտների, օպտիմալ և սուբօպտիմալ ղեկավարմանը, օպտիմալ փնտրման խնդիրներին և բախումից խուսափող դինամիկական օբյեկտների օպտիմալ ղեկավարումների կառուցմանը:

Նա ավելի քան 80 գիտական հրապարակումների հեղինակ է: «Оптимальное управление электроприводами промышленных роботов» մենագրության և «Վարիացիոն հաշիվ և օպտիմալ կառավարում» դասագրքի համահեղինակն է:

Վահան Ավետիսյանի ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում «Տեսական մեխանիկա» մասնագիտությամբ պաշտպանվել է 3 թեկնածուական ատենախոսություն:

Վահան Ավետիսյանը Տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ է, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի 047  մասնագիտական խորհրդի անդամ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031