ԱՄՆ FDA-ը IQOS-ը ճանաչել է որպես մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք, փաստելով, որ այն զգալիորեն նվազեցնում է վնասակար և պոտենցիալ վնասակար նյութերի արտազատումը` սիգարետի համեմատ։ Ինչը ենթադրում է, որ այն կարող է նպաստել հանրային առողջության բարելավմանը։
Աղբյուրը՝ fda.gov
Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, 2020թ․ հուլիսի 7-ին ԱՄՆ Սննդի և Դեղորայքի Վարչությունը ճանաչել է IQOS-ը որպես մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք՝ MRTP (Modified Risk Tobacco Product)։ Համաձայն Վարչության հայտարարության՝ սիգարետից անցումը IQOS ծխախոտի տաքացման համակարգի զգալիորեն նվազեցնում է սիգարետի ծխի մեջ հայտնաբերված վնասակար նյութերի ազդեցությունն օրգանիզմի վրա, իսկ դրա օգտագործումը նպատակահարմար է հանրային առողջապահության բարելավման համար։
Միաժամանակ նշվում է, որ Վարչությունը թույլատրում Նվազեցված ռիսկով ծխախոտային արտադրատեսակների ներկայացումը հետևյալ պնդումներով՝
Կարդացեք նաև
- IQOS համակարգը տաքացնում է ծխախոտը՝ առանց այն այրելու։
- Սարքն էապես նվազեցնում է վնասակար և հնարավոր վնասակար նյութերի արտազատումը։
- Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեզ ծանոթ սիգարետից ամբողջությամբ անցումն IQOS համակարգի զգալիորեն նվազեցնում է վնասակար կամ պոտենցիալ վնասակար նյութերի ազդեցությունը մարդկային օրգանիզմի վրա։
FDA-ն նաև նշել է, որ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունն ու փաստերը վկայում են այն մասին, որ տվյալ արտադրատեսակի առաջխաղացումը թույլատրված պնդումների օգտագործմամբ կարող է օգնել նիկոտինային կախվածություն ունեցող չափահասներին հրաժարվել այրվող սիգարետից և նվազեցնել իրենց օրգանիզմի վրա վնասակար նյութերի ազդեցությունը»։
FDA-ի այս որոշումը պատմական ձեռքբերում է հանրային առողջապահության ոլորտում, քանզի նման դեպք պատմության մեջ դեռ չի եղել։
Մինչ այդ՝ 2019թ․ ապրիլի 30-ին նույն վարչությունը թույլատրել էր IQOS-ի վաճառքն ԱՄՆ-ում։ Որոշումը կայացվել է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության կողմից մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրատեսակների (MRTP) դիմումի ներկայացումից երեք տարի անց։
IQOS-ի վաճառքը մեկնարկել է Ատլանտա նահանգից։ FDA որոշումը վերաբերվում է ԱՄՆ բոլոր նահանգներին՝ Կալիֆորնիա, Ալյասկա, Արիզոնա և այլն։