Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովրդի շահերից չեն բխում այն քայլերը, որոնք իրականացվում են. ո՞րն է իշխանությունների հետին միտքը. «Փաստ»

Հուլիս 09,2020 12:03

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը մղձավանջ է որակում այն իրականությունը, որն այսօր առկա է, միևնույն ժամանակ, հաշվի առնելով մի շարք խորքային, ավելի վաղ ծառացած խնդիրները, կարծում է, որ նման իրավիճակներն անհրաժեշտություն են:

Իսկ թե ինչո՞ւ, բացում է չակերտները: «Դեռ շատ վաղուց մեր մեծերն իրենց ժամանակաշրջանում նկատել են, որ օտար լծի տակ գտնվելու հետևանքով կա մտածողության խեղում: Համոզված էին, որ եթե այդ խեղումը չշտկվի, նման հանրությունը չի կարող պետություն ստեղծել և, ի վերջո, ինքն իրեն կոչնչացնի:

Մենք հիմա լարի վրա ենք՝ իշխանությունների քայլերով գահավիժումը խորանում է և չի բացառվում, որ գահավիժենք ու չկարողանանք հետ գալ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պեպանյանը:

«Ի՞նչ է՝ այս ժողովուրդը ինչ-որ սեռական դաստիարակությունների, կոնվեցիաների կարի՞քն ուներ: Դրա համա՞ր էր փողոց դուրս եկել: 2015, 2016, 2017 թվականներին ժողովուրդը ցույցեր էր անում ու ասում՝ մենք ուզում ենք տրանսգենդերները Երևանում ազատ շրջե՞ն, նման բաների համա՞ր էին պայքարում մարդիկ: Այս ամենը վկայում է, որ այստեղ ուրիշ բան է կատարվում»,-ասաց վերլուծաբանը՝ շեշտելով, որ քիչ թե շատ ուսումնասիրել է, թե Արևմուտքը վերջին 70-80 տարում ինչ ճանապարհ է անցել:

«Այնտեղ իրենց կարծիքով որոշակի առաջադիմական հոսանքներ են առաջացել, որոնց նպատակն է եղել ջարդել արժեհամակարգերը, փշրել քրիստոնեություն, ընտանիք, ազգ, պետություն հասկացությունները: Եվ այդ հոսանքները հաջողել են: Ու հիմա իշխանության մի թևի տվել են գործողությունների պլան, ինչն իրականացնում են և ինչը պարզապես չեն կարող չանել: Ես համաձայն եմ Վազգեն Մանուկյանի այն կարծիքի հետ, որ սա հիբրիդային պատերազմ է, և մենք պարտվում ենք այդ պատերազմը, որովհետև հայ ժողովրդի շահերից չեն բխում այն քայլերը, որոնք իրականացվում են: Չեք կարող ցույց տալ օրենքի որևէ նախագիծ, ընդունված օրենք, որոնց վերաբերյալ եթե հանրաքվե անենք, ժողովուրդը միահամուռ իր համաձայնությունը տա: Մեծ հաշվով, կա ուրիշ ծրագիր՝ որոշակի նպատակներով»:

Անդրադառնալով որոշ նախաձեռնությունների, նաև օրենսդրական փաթեթների շուրջ հանրության առկա զայրույթին՝ Ա. Պեպանյանն ընդգծեց. «Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ո՞րն է նպատակը, որ մարդկանց, օրինակ, հարկադրում են դիմակ կրել անգամ հեռավոր սարի գագաթին, որտեղ նա մենակ է ու, եթե չկրի, կտուգանվի: Մեղմ ասած, անտրամաբանական է, չէ՞, հիմարություն է, չէ՞:

Բայց եթե ակնհայտ հիմարություն է, նշանակում է՝ հետին միտք կա: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե որն է իշխանությունների հետին միտքը: Սա, ըստ իս, հենց այնպես չէ: Սա նշանակում է, որ ժողովրդի հետ ինչ-որ հոգեբանական կամ այլ փոփոխություն անելու նպատակ կա»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031