Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ զրոյականից մինչև բացասական հաշվեկշռով փակում ենք տարին, ապա այս իրավիճակում գույքահարկի նախագիծն ԱԺ-ում անցկացնելը համարում եմ կոպտագույն սխալ». Հակոբ Բաղդասարյան. «Ժամանակ»

Հուլիս 09,2020 11:45

«Ես անհանգստացած եմ մեր նոր արժեքների ձևավորման համակարգով, որովհետև այդ փոփոխությունները մտահոգությունների տեղիք են տալիս»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում շեշտեց «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը՝ խոսելով գույքահարկի դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ օրինագծի ընդունման ու դրա հնարավոր հետևանքների մասին։

Գույքահարկի մասով, Բաղդասարյանը, ներկայացնելով իր դիտարկումները, մասնավորապես ասաց․ «Երբ մենք տնտեսության մեջ զրոյականից ընդհուպ մինչև բացասական հաշվեկշռով փակում ենք տարին, ընդ որում, կարծում եմ՝ տարվա վերջ բացասական հաշվեկշիռը կարող է կազմել 4-7 տոկոս, ապա այս իրավիճակում գույքահարկի նախագիծն ԱԺ-ում անցկացնելը համարում եմ կոպտագույն սխալ։ Ֆինանսական ոլորտի պատասխանատուները, որոնք նախաձեռնել են ու ՀՀ բարձրագույն ղեկավարությանն էլ ներկայացրել են դրա անվնաս լինելը՝ չարաչար սխալվել են։ Ըստ իս՝ շատ մեծ ապատեղեկատվություն են տրամադրել երկրի ղեկավարությանը՝ դանդաղ գործող ական դնելով տնտեսության այդ ճյուղի տակ։

Դրա հետևանքները շատ արագ իրենց զգացնել կտան։ Իմ հաշվարկներով, առնվազն 6 տարվա մեջ ՀՀ շրջանառությունից մոտ 100 մլրդ դրամից ավելի փող է դուրս հանվելու։ Սա գնալու է համայնքային բյուջեներ, որի էֆեկտիվ կառավարումից այնպես չէ, որ հասարակությունը գոհ ու երջանիկ է։ Պատասխանատու լիազոր մարմինները ապատեղեկատվություն են տարածում այն մասով, թե դրույքաչափերի փոփոխությունը շատ մեղմ է հաշվարկված։ Եթե մարդիկ ընդամենը 10 տոկոս էին վճարում, որը կազմում էր 25 հազար դրամ, ապա հիմա պետք է վճարեն 26-27 հազար դրամ։ Բայց ես չեմ կարծում, որ այդքան չնչին է լինելու տարբերությունը։ Հակառակը՝ լինելու է շատ շոշափելի տարբերություն ու, իմ կարծիքով՝ առաջին տարին լինելու է ոչ թե 10 մլրդ դրամի կարգի, այլ՝ 25, 30, 40 մլրդ դրամ, այսինքն՝ այստեղ կեղծիք կա։ Հենց առաջին տարին մարդիկ առնվազն չորս անգամ ավելի տարբերությունը զգալու են իրենց վրա»։

Ամփոփելով այս ամենը՝ կցանկանայի ընդգծել նաև, որ գույքահարկի և եկամտահարկի մասով մտահոգությունները շատ տեղին են, իսկ պետական մարմինների կողմից այս փոփոխության ընդունումը՝ ինքնասպանության հաջողված փորձ՝ երկու կրակոցով, որի արդյունքները շատ արագ իրենց զգացնել կտան»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031