Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չգիտեն, չեն կարողանում, չեն ուզում սովորել, խորհուրդներ չեն լսում եւ ողջ օրը մուննաթ են գալիս հների, ժողովրդի, լրագրողների վրա». «Հրապարակ»

Հուլիս 09,2020 11:36

Թուլակամ, իր որոշումները շարունակ փոխող, դրանք իրականություն դարձնելու անընդունակ մարդուց վատ բան չկա։ Կներեք՝ կա, նմանատիպ կառավարությունն է։ Որը, մի կողմից, չգիտի իր անելիքը, մյուս կողմից, շարունակ տատանվում է՝ որոշումներ է փոխում, ընդ որում՝ տրամագծորեն հակառակ ուղղությամբ։

Եթե որեւէ մեկը փորձի արձանագրել, թե այս 4 ամսվա ընթացքում քանի անգամ եւ ինչքան հակադիր որոշումներ է կայացրել մեր կառավարությունը, կսարսափի, թե ինչ անկայուն եւ անելիքը չիմացող իշխանության հետ գործ ունենք։

Դիմակի կարիք չկա, հետո՝ դիմակը պարտադիր է։ Կարող եք տանը պատրաստված դիմակներ կրել, հետո՝ միայն բժշկական դիմակներն են կիրառման ենթակա։ Բաց տարածքներում դիմակի կարիք չկա, չէ, կներեք՝ բաց տարածքներում էլ կրեք, փակում էլ։ Փոխհատուցում են մինչեւ 5 հազար դրամի գազ ու հոսանք ծախսած անձանց կոմունալ ծախսերը, աղմուկից հետո վերանայում են չափը։ Հետո պարզվում է՝ սխալ մարդկանց են փոխհատուցումներ տվել։

Ո՞ր մեկը թվարկես։ Չգիտեն, չեն կարողանում, չեն ուզում սովորել, խորհուրդներ չեն լսում եւ ողջ օրը մուննաթ են գալիս հների, ժողովրդի, լրագրողների վրա։ Մինչեւ ե՞րբ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031