Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանը հույսը դրել է քարոզչական հնարքների վրա, բայց առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում դրանք չեն կարող երկար կյանք ունենալ. «Փաստ»

Հուլիս 09,2020 11:21

Եթե նախքան համավարակը կառավարող ուժի ներկայացուցիչներն իրենց համեմատաբար առավել վստահ էին զգում իշխանության ղեկին, ապա ճգնաժամը լուրջ փորձություն էր նրանց համար, քանի որ չունեն համապատասխան որակներ արդյունավետ ճգնաժամային կառավարում իրականացնելու համար։

Եվ համավարակի դեմ պայքարի փաստացի ձախողումը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել առողջապահական համակարգը, որն այս պահին աշխատում է ուժերի գերլարումով, բայց եթե վարակի տարածումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա, ինչպես իշխանություններն են քանիցս նշել, մի ոչ գեղեցիկ օր էլ առողջապահական համակարգի հզորությունները կարող են բավարար չլինել բուժօգնության կարիք ունեցող բոլոր հիվանդներին սպասարկելու համար։

Հայաստանի մյուս ամենամասշտաբային խնդիրը վերաբերում է տնտեսությանը, որն արտակարգ դրության պայմաններում հայտնվել է խոր դեպրեսիայի մեջ։ Տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում անկումային տրամադրություններ են։ Բիզնեսն այս փուլում ակնհայտ դժվարությունների առաջ է կանգնած։ Քանի որ նվազում են պետբյուջե մուտքագրվող եկամուտները, ավելանում է բյուջեի դեֆիցիտը։

Եվ սա է պատճառը, որ միջազգային ֆինանսական կառույցները մեկը մյուսի հետևից շարունակում են վատթարացնել 2020 թվականի՝ Հայաստանին վերաբերող տնտեսական կանխատեսումները։

Երկրում առկա տոտալ ճգնաժամը ամբողջանում է, եթե գումարում ենք նաև իշխանությունների գործողությունների արդյունքում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը։

Եվ քանի որ Հայաստանը գնալով ավելի խոր փոսի մեջ է հայտնվում, բնականաբար, ընդդիմությունը պետք է, որ կատարեր իր դերակատարությունը՝ սաստկացներ քննադատությունը իշխանությունների նկատմամբ:

Եվ պատահական չէ, որ այս իրավիճակում իշխող քաղաքական ուժը փորձում է ֆոն ստեղծել, թե իրենք շարունակում են բարձր վստահության պաշար ունենալ հանրության շրջանում։

Դրա համար էլ վարչապետ Փաշինյանը, փորձելով ցույց տալ, թե իշխանությունը շարունակում է այն չափով վստահություն վայելել, ինչպիսին որ նախքան համավարակի տարածումն էր, հայտարարում է, թե հեղափոխության կողմնակիցները կարող են փողոց դուրս գալ։

Իսկ այս քարոզչական հնարքն ավելի համոզիչ դարձնելու համար օգնության են գալիս «Գելափի» սոցհարցումները, թե Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 85 տոկոսը։ Այնինչ այդ նույն սոցհարցումները ժամանակին բարձր վարկանիշ էին ապահովում նաև նախկին իշխանությունների համար, և մենք տեսանք, թե արդյունքում ինչպես իշխանափոխություն տեղի ունեցավ։

Փաստորեն մի իրավիճակ է ստեղծվել, որ Փաշինյանն իր հույսը դրել է քարոզչական հնարքների վրա, բայց առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում դրանք չեն կարող երկար կյանք ունենալ, միակ ել քը առանց ավելորդ շոուների և տեսարանների արդյունավետ կառավարման իրականացումն է և ճգնաժամից դուրս գալուն ուղղված կշռադատված քայլերի կատարումը։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031