Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեզ չեն հասկանալու հատկապես այն բոլոր ուժերը, որոնք հենց նեղն են ընկնում, նոր են միայն հիշում մեզ հետ համագործակցելու մասին. Էդմոն Մարուքյան

Հուլիս 09,2020 10:48

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակն» իրավական առումով, մեղմ ասած, խոցելի գործընթաց է։ Սրա մասին բազմիցս խոսել ենք, իսկ հիմա էլ ավարտին ենք հասցնում ՍԴ ուղարկվելիք մեր դիմումը:

Իրավական առումով խոցելի գործընթաց է նաև «նախկինների» նախաձեռնած արշավանքը, որը կառուցված էր ՍԴ-ում երկրորդ նախագահի գործը քննելու օրերը ետ ու առաջ տանելով:

Ինչո՞ւ պետք է Լուսավոր Հայաստանը «տեղավորվեր» իրավական առումով կասկածելի այս գործընթացներում։ Ինչո՞ւ պետք է Լուսավոր Հայաստանը «տեղավորվի» սևերի կամ սպիտակների բաժանված ու կռիվ-կռիվ հիշեցնող բանակներում։ Լույսը չի լինում սև կամ սպիտակ։ Նույն կերպ՝ Լուսավորը չի կարող լինել սև կամ սպիտակ։ Լուսավորը լուսավոր է՝ այն հազարավոր ողջամիտ ու պարկեշտ մարդկանց աչքերում, ովքեր իրենց ապագան չեն տեսնում իրար ոչնչացնելու մոլուցքով տարված այս ճամբարներում։

Մենք գիտակցում ենք, որ սա դժվար ճանապարհ է։ Մենք գիտակցում ենք, որ այդ դժվար ճանապարհին մեզ շատերը չեն հասկանալու ու չեն հասկանալու հատկապես այն բոլոր ուժերը, որոնք հենց նեղն են ընկնում, նոր են միայն հիշում մեզ հետ համագործակցելու մասին։ Աստված իրենց հետ։ Աստված նաև բոլոր նրանց հետ, ովքեր իրենց տնօրինած ահռելի քարոզչական միջոցները հիմա էլ վատնում են Լուսավորին հայհոյելու համար։

Ատելությունից կուրացած ու խլացած՝ նրանք չեն տեսնում ու չեն լսում այն հազարավոր մարդկանց, ովքեր զզվանքով են խոսում թե՛ սրանցից, և թե՛ նրանցից։ Եւ մենք այդ մարդկանց խոսքն ու միտքը լսելի ենք դարձրել և այդպես շարունակելու ենք նաև ապագայում։ Կյանքը չի ավարտվում, եւ ժամանակը ցույց կտա, որ անբարոյական քաղաքական վաստակը ժամանակավոր է, իսկ բարոյականը՝ տևական»։

Հիշեցման կարգով միայն նկատել տանք, որ «Լուսավոր Հայաստանի» կանխատեսումներն իրականություն դառնալու սովորույթ ունեն։ Որպես կանոն՝ ինչ ասել ենք, այդ էլ կատարվել է, և դա այն ճշմարտություններից է, որ ով աչք ունի՝ կտեսնի, ով ականջ ունի՝ կլսի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031