ՀՀ քաղաքացիներից մեկն ահազանգում է, որ Երեւանում աշխատող մաքրարարների բաճկոնները պետք է փոխել, քանի որ դրանք գիշերը չեն լուսավորվում եւ կարող են վրաերթի պատճառ դառնալ:
«Աշխատողներից շատերը շատ անզգույշ ու անփույթ են պահում իրենց փողոցի բանուկ մասերում գիշերային ժամերին, հաճախ չթույլատրված տեղից են կտրում-անցնում փողոցը ու քանի որ անորակ բաճկոններ են հագնում, մթի մեջ չեն նկատվում եւ շատ մեծ վտանգ են ստեղծում»- ֆեյսբուքյան իր էջում գրել էր քաղաքացին:
Քաղաքացին Երեւանի քաղաքապետարանին է դիմում եւ խնդրում հնարավորինս արագ փոխել, որակով արտահագուստներ տրամադրել, եւ նորերը գնելիս անպայման փորձել գիշերվա ժամերին, նոր ձեռք բերել:
Բարձրացված խնդրի մասին ՀԺ-ն մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետարանից: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հայտնեց, որ աշխատակիցները ունեն ե՛ւ նոր հագուստներ, ե՛ւ լույսն անդրադարձնող ժիլետներ, եթե չեն հագնում, ապա նկատողները խնդիրը վերացնելու համար պետք է կոնկրետ տեղն ու ժամը ֆիքսեն եւ քաղաքապետարանին տեղյակ պահեն:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: