Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ չի սահմանել հոգեբանական ծառայության միավորի գին, վճարումները կատարել է առանց հաշվարկային հիմքի. «Ժողովուրդ»

Հուլիս 09,2020 10:12

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018-ին հոգեբանական ծառայությունների գնման համար ծախսել է 4 մլն 295 հազար դրամ, իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ նպատակով ծախսվել է 1.8 մլն դրամ: Սակայն Հաշվեքննիչ պալատի նախորդ վերահսկողության արդյունքում արձանագրվել էր, որ ԴԱՀԿ չի սահմանել հոգեբանական ծառայության միավորի գին, չի վարել մատուցված հոգեբանական ծառայութունների քանակի հաշվառում եւ պայմանագրերով վճարումները կատարել է առանց հաշվարկային հիմքի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոգեբանական ծառայությունների գնման մրցույթ է հայտարարվել ԴԱՀԿ-ի կողմից, ներկայացվել է 4 հայտ, սակայն դարձյալ մրցույթի հաղթող է ճանաչվել նույն անհատ ձեռնարկատերը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031