ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
- Կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է ծանր քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց առողջությանն ու կյանքին։
- Պարետատունը որոշել է, որ քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ։
- Եթե խոցելի խմբերը, լինելով վտանգի առաջնագծում, ազատվում են բաց տարածքներում դիմակ կրելու պարտավորությունից, պակաս խոցելիներին ինչու՞ եք փռում ասֆալտին եւ անվերջ ակտավորում։