Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս վիճակը ևս 2-3 ամիս շարունակվի, մենք երկնիշ տնտեսական անկման ենք բախվելու․ Բագրատ Ասատրյան (Տեսանյութ). «Ա1+»

Հուլիս 08,2020 20:22

Տնտեսագետ, 1994-1998թթ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը չի կարծում, որ կորոնավիրուսի համաճարակը մեծ ազդեցություն կունենա ծնելիության վրա։ Իհարկե, մարդիկ ավելի զգույշ կլինեն, կհետաձգեն երեխա ունենալու իրենց պլանները, բայց երբ համաճարակն ավարտվի, ապա ամուսնություններն էլ, ծնունդներն էլ կշարունակվեն սովորական տեմպով։

«Հարց եմ տալիս 2 տարվա իշխանությանը՝ այդ ուղղությամբ ինչ-որ բան արվե՞լ է։ Շատ բան չի արվել։ Հիմնական արվածը նախկինների կեղտը, կոռուպցիան մաքրելն է։ Դա անհրաժեշտ է, բայց ոչ՝ բավարար»,- ասում է տնտեսագետը։

Բագրատ Ասատրյանին այլ բան է մտահոգում, որ Հայաստանի թե իշխանությունները, թե հանրությունը խիստ միջոցներ չեն կիրառում, որ համաճարակը նահանջի։ Նրան զարմացրել էր մարդկանց անփութությունն ու Գեղարդավանքում, Սևանա լճի ափին ու այլուր մարդկանց կուտակումները։

«Մոմի համար կոտորում են իրենց, փակեք այդ եկեղեցիները»,- կոչ է անում նա։

Տնտեսագետը իշխանություններին հորդորում է մարզպետարանների ու համայնքապետարանների միջոցով խիստ հսկողություն սահմանել համայնքներում, որ տոնակատարություններն ու հուղարկավորությունները բազմամարդ չլինեն, որ կորոնավիրուսի տարածումը կանխվի։ Հակառակ պարագայում մեր տնտեսությունը լուրջ խնդիրներ կունենա։

«Եթե այս վիճակը ևս 2-3 ամիս շարունակվի, մենք երկնիշ տնտեսական անկման ենք բախվելու։ Այսօր մենք գնում ենք խոշոր ծավալի անկման»,- զգուշացնում է Բագրատ Ասատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031