ԿԸՀ-ն այսօր քննարկեց եւ մերժեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնել ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության մեկ մանդատը, որի համար առաջադրված էր Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի թեկնածությունը:
Նիստի ավարտին Aravot.am-ը Դավիթ Խաժակյանից հարցրեց, թե իր կարծիքով այս որոշումն ինչպե՞ս կընդունի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Քաղաքապետն իմ կարծիքով ուրախությամբ կընդունի այս որոշումը, որովհետեւ երբ իրավիճակ էր առաջանում, երբ հարցադրում էին անում քաղաքապետին, թե որ երկրի քաղաքացի է հանդիսանում, կամ ունի՞, արդյոք, երկքաղաքացիություն, նա իհարկե, պատասխանում էր այդ հարցին, բայց միշտ հարցադրում էր հնչում, թե որ մարմինն է, որ պետք է հետեւի: Գուցե ԿԸՀ-ն է, որ պետք է քաղաքացիության հարցը վեր հանի եւ դրա ընթացքը տա: Ուստի, այս իմաստով, կարծում եմ, Արման Բաբաջանյանի օրինակով կասի՝ դե եթե Բաբաջանյանի նկատմամբ այդպես վարվեցին, իմ նկատմամբ առավել եւս այդպես կվարվեն: Եվ ոչինչ նույնիսկ, եթե նա լինի այլ երկրի քաղաքացի: Թեպետ ես հիմա դա չեմ պնդում, նա հերքել է»,-պատասխանեց Դավիթ Խաժակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ